Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ծառուկյան» դաշինքից ինքնանպատակ առաջադրումներ չեն լինի

«Ծառուկյան» դաշինքից ինքնանպատակ առաջադրումներ չեն լինի
13.01.2018 | 10:10

Երբ կլինեն նախագահի անձի կոնկրետ թեկնածուներ, կլինի քննարկում, լրատվամիջոցները կտեղեկանան` ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Բազմիցս տարբեր առիթներով ես, մեր խմբակցության բազմաթիվ պատգամավորներ ասել ենք, որ այդ թեմայով քննարկում մեզանում՝ «Ծառուկյան» դաշինքում չկա, և երբ լինի քննարկում, վերաբերմունք, դիրքորոշում կոնկրետ անձերի, առաջադրված թեկնածուների հետ կապված, պաշտոնական տեսակետ կլինի։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր տեսակետն ու որոշումը տարբեր քաղաքական գործընթացների վերաբերյալ»:

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ